ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի կունենա «Անձնակազմի փոխանակման» 2023թ․ մրցույթին նվիրված առաջին բրոքերային միջոցառումը

06.11.2023

2023թ․ նոյեմբերի 30-ին տեղի կունենա Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ ծրագրի «Անձնակազմի փոխանակման» 2023թ․ մրցույթին նվիրված առաջին բրոքերային միջոցառումը։ Այն և տեղեկատվվական սեսիան արդեն բաց են գրանցման համար։

Նախաձեռնությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում մասնակից հաստատությունների հետազոտական և նորարարական գործունեությամբ զբաղվող անձնակազմի անդամներին՝ կարճաժամկետ միջազգային և միջոլորտային փոխանակումների համար:

Ծրագրի նպատակն է զարգացնել երկարաժամկետ համագործակցության նախագծեր տարբեր կազմակերպությունների միջև՝ ընդգրկելով ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ ակադեմիական ոլորտները, հատուկ ուշադրություն դարձնելով Եվրոպայում և այլ տարածաշրջաններում տեղակայված փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):

Նախագծերն իրականացվում են կոնսորցիումների կողմից, որոնք  ներառում են բազմաթիվ կազմակերպություններ ԵՄ-ից, Հորիզոն Եվրոպա ծրագրի հետ առնչվող երկրներից և հաճա նաև երրորդ երկրներից: 

Անձնակազմի փոխանակման ծրագրին իրավասու են դիմել ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական ոլորտների հետևյալ կազմակերպությունները՝

    - բարձրագույն ուսումնական հաստատություններ

    - հետազոտական հաստատություններ և ենթակառուցվածքներ

    - մասնավոր հատվածի կազմակերպություններ, ներառյալ արդյունաբերությունը, բիզնեսը և փոքր և միջին ձեռնարկությունները

    - հանրային հատվածի կազմակերպությունները, ներառյալ ազգային, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինները, գործակալությունները և թանգարանները

    - այլ սոցիալ-տնտեսական դերակատարներ, ներառյալ ՀԿ-ները, բարեգործական կազմակերպությունները և այլն:

Մասնակիցները հնարավորություն կունենան մինչև 12 ամիս անցկացնել արտերկրում՝ ընդլայնելու իրենց մասնագիտական կապերը, փոխանակելու գիտելիքներ և իրականացնելու որակյալ հետազոտություններ: Եվրահանձնաժողովը 78,5 մլն եվրո կհատկացնի մոտ 75 նախագծի աջակցության համար։

Նախագծի առաջարկ պատրաստելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ կարող եք գտնել այս ուղեցույցում։

Մրցույթը բաց է մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Աղբյուր՝ sipac.am