ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բորտնիկի հիմնադրամի հետ համագործակցության առաջարկ

19.04.2016

Ապրիլի 14-15-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը  Մոսկվայում այցելել է «Կուրչատովյան ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոն, որտեղ հանդիպումներ են ունեցել կենտրոնի նախագահ Մ. Վ. Կովալչուկի հետ: Այցի ընթացքում կազմակերպվել է սեմինար- խորհրդակցություն, հնչել են երկկողմ զեկույցներ` երկու երկրների միջև համագործակցության զարգացման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման վերաբերյալ: Քննարկվել են նաև ինովացիոն ծրագրերի համատեղ իրականացման ուղղությամբ համագործակցության հարցերը:

Առաջարկվել է համագործակցել Գիտատեխնիկական ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն օժանդակող հիմնադրամի  հետ: Հիմնադրամը, որը ստեղծողի անունով կոչվում է նաև Բորտնիկի հիմնադրամ, ներդրումներ է կատարում հեռանկարային գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման, նոր բարձրտեխնոլոգիական փոքր արտադրությունների ստեղծման, ինչպես նաև երիտասարդներին գիտատար ձեռնարկատիրական գործունեության մեջ ակտիվորեն ներգրավելու ուղղություններով: Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնում նաև Ռուսաստանի Դաշնությունից դուրս գործող ձեռնարկատերերի հետ կապերի հաստատման հարցերին: