Ժամկետ տեղափոխելու մասին
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 29-րդ հոդվածի 7-րդ կետի՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում բարձր արդյունավետությամբ հատուկ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող լաբորատորիաների աջակցության տրամադրման հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ի փոխարեն համարվում է հոկտեմբերի 17-ը ներառյալ (Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00):
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում բարձր արդյունավետությամբ հատուկ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող լաբորատորիաների աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (122):