Միջոցառումներ՝ Հորիզոն Եվրոպայի շրջանակներում
Տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության Հորիզոն Եվրոպա շրջանակային ծրագրի շրջանակներում առաջիկայում տեղի են ունենալու գործընկերների որոնմանն ուղղված մի քանի միջազգային միջոցառումներ՝ առցանց ձևաչափով։ Դրանք են՝
14/02/2022 – Քաղցկեղի առաքելությանն առնչվող նախագծերի համար գործընկերների որոնման առցանց հանդիպում։
Մանրամասների համար խնդրում ենք անցնել վերոնշյալ հղումներով։
Բացի այդ, փետրվարի 18-ին և 19-ին տեղի են ունենալու առցանց տեղեկատվական հանդիպումներ՝ ուղղված ԵՄ հատուկ առաքելություններին, որոնք ֆինանսավորվելու են Հորիզոն Եվրոպա ծրագրի շրջանակներում։
Գրանցման և այլ մանրամասների համար այցելեք՝ Հորիզոն Եվրոպայի առաքելությունների տեղեկատվական հանդիպումներ։
Հորիզոն Եվրոպա ծրագրին մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն, էլ․ փոստ․ info@sipac.am