ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը

07.03.2022

Խոր վշտով հայտնում ենք, որ կյանքի 65-րդ տարում մահացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը:

Պրոֆեսոր Հարությունյանը մեծ ավանդ ունի գիտակրթական ոլորտում: Նա 27 մենագրության և ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ է, ունի 5 տասնյակից ավելի պաշտպանած ասպիրանտներ ու հայցորդներ: Նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել և հրապարակվել են գիտական հոդվածների 21 ժողովածուներ:

Վ. Հարությունյանը 2013 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, տարիներ շարունակ եղել է Հայաստանի բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների մրցույթի շահառու: Գիտնականը ՀՀ կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ:

ՀՀ գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից անժամանակ հեռացած Վլադիմիր Հարությունյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին: