ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայկական համադպրոցական գիտության փառատոն - 2026. հայտերի ընդունումը մեկնարկել է

07.04.2025

Սիրելի աշակերտներ և ուսանողներ,

Տեղեկացնում ենք «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2026» մրցույթի հայտերի ընդունման մասին:

Հայտերն ընդունվում են առցանց assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Այնտեղ կարող եք ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։

Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական փուլում՝ Փառատոնի եզրափակչին մասնակցելու համար:

Հայտերի ընդունման առաջին ընթացիկ փուլի վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 20-ը:

Փառատոնի նպատակն է աշակերտների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Փառատոնին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարանների (5-12-րդ դասարաններ) աշակերտները՝ անհատական կամ խմբային (մինչև 2 աշակերտ) նախագծերով։

Նախագծի ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում աշակերտները պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն եզրափակիչ փուլում:

Աշակերտը կարող է ներկայացնել միայն մեկ նախագիծ, իսկ գիտական ղեկավարը կարող է ղեկավարել մեկից ավելի նախագիծ ցանկացած անվանակարգում։

Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից, որի արդյունքում ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց նախագծերը գիտության միջազգային փառատոններին։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ assf@hesc.am։