Գիտության և գործարարության օրեր-2022
Հայաստանում գիտության ու գործարարության փոխգործակցության զարգացման և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2022 թ․ հունիսի 13-17-ը կիրականացնի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը։
Միջոցառման բանախոսների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Արդեմ Փաթափությանը, Ռուբեն Ենիկոլոպովը, Գեորգի Դերլուգյանը, Գարիկ Իսրայելյանը, Դավիթ Բաղդասարյանը, Մարի Լու Փափազյանը և այլոք։
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառման շրջանակներում նախատեսվում են գիտական կոնֆերանս, հանդիպումներ գործարար համայնքի հետ, փորձի փոխանակում, բանախոսների ելույթներ Հայաստանի կրթական և գիտական հաստատություններում՝ ուսանողների, գիտաշխատողերի և ղեկավար կազմի մասնակցությամբ, ինչպես նաև Նոբելյան մրցանակի կրկնօրինակի հանդիսավոր հանձնում Հայաստանի պատմության թանգարանին։
Միջոցառման մանրամասներին ծանոթանալ, ինչպես նաև մասնակցության համար գրանցվել կարող եք https://sbdays.am/ կայքում: