Կրթական ծրագրերի կենտրոնը հայտարարում է անհատ խորհրդատուների ընտրության մրցույթ՝ դրամաշնորհային ծրագրերին աջակցություն տրամադրելու համար
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է անհատ խորհրդատուներին հայտեր ներկայացնելու «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը աջակցություն տրամադրելու նպատակով՝ հետևյալ ոլորտներում.
Ճարտարագիտություն-շինարարություն
Տեղեկատվական տեխնոլոգիաներ (3D vision տեխնոլոգիաներ)
Ճարտարագիտություն (Մեխատրոնիկա և ռոբոտատեխնիկա, ավտոմատացում)
Համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող խորհրդատուները հայտեր կարող են ներկայացնել մինչև 2023թ. հուլիսի 19-ը՝ ժամը 16:00-ն։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ից (Հեռ. (+374) 57-56-90 (52), e-mail: info@cfep.am)։