ԵԱՏՄ երկրներում փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը
ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացման մասին նախագծին:
Համաձայնագրի վավերացումով կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում (ԵԱՏՄ անդամ-պետությունում) աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։
Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև մինչև համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի առնչությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով։
Համաձայնագիրն ստորագրել է 2023 թ. հունիսի 8-ին Սոչիում: