Կֆինանսավորվի ևս 2 գիտական միջոցառում
07.11.2023

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2023 թ. նոյեմբերի 7-ի N 50-Ա/Ք հրամանի համաձայն՝ այս տարվա ընթացքում ֆինանսավորում կհատկացվի ԵՊՀ-ին՝ Համահայկական գիտաժողով – 2023-ի կազմակերպման և Հայ-ռուսական համալսարանին՝ Միջազգային գիտակրթական հետազոտական ցանցի (USERN) 8-րդ համաժողովի անցկացման համար:
Այսպիսով՝ 2023 թվականի կոմիտեի միջոցով պետական բյուջեից ֆինանսավորված կամ ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների թիվը հասավ 24-ի, իսկ երիտասարդ գիտնականների դպրոցները 6-ն են: