Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ միջոցառում ԳԱԱ-ում

Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան իր հիմնադրման 80-ամյակի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառում, որին կարող են մասնակցել միջին և ավագ դասարանների աշակերտները ու ուսանողները:
Միջոցառումը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 11-ին, ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության մասնաշենքում (Մարշալ Բաղրամյան պող., 24)
Միջոցառման ծրագրում՝
- Գիտական փորձեր,
- Արդիական թեմաներով հանրամատչելի սեմինարներ,
- Ակադեմիայի 80-ամյակին նվիրված ֆիլմի դիտում:
Միջոցառման գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdOwq6vG-otvyo-EMT7mVOSWSVKKZbTQoxdNMEOt40nIWkeCQ/viewform?usp=sf_link