ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության մրցույթի արդյունքները հայտնի են

08.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628-Ա/2 հրամանով  հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 5 թեմա, որոնց ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. հունիսից:

Թեմաներն իրականացվելու են հայաստանյան գիտական կազմակերպությունում՝ 5 տարի տևողությամբ: Հետազոտական աշխատանքները ղեկավարելու են վերջին 5 տարիներից առնվազն 4-ը արտերկրում բնակված, գիտական աստիճան և միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում որոշակի քանակի հրապարակումներ ունեցող մինչև 50 տարեկան գիտնականներ, ովքեր ծրագրի իրականացման ընթացքում տեղափոխվելու են ՀՀ: Գիտական խումբը պետք է ունենա արտերկրի գործընկեր (Foreign Partner/Collaborator), ինչպես նաև՝ մինչև 35 տարեկան անդամներ: Մրցույթի հիմնական նպատակը ՀՀ գիտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է՝ արտերկրի գիտական ներուժի և երիտասարդ հետազոտողների ներգրավման ու միջազգային համագործակցության զարգացման միջոցով:

Մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ, 2022-ին հայտարարված առաջին մրցույթի արդյունքում նույնպես ֆինանսավորվել էր 5 թեմա: