Ճանապարհորդական դրամաշնորհներ՝ Հորիզոն Եվրոպա ծրագրի բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար
Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) հայտարարում է ճանապարհորդական դրամաշնորհներ, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ գիտնականներին մասնակցելու Հորիզոն Եվրոպա (ՀԵ) ծրագրի թեմատիկ կլաստերների մրցույթներին նվիրված բրոքերային միջոցառումներին, որոնք իրականացվում են ՀԵ-ի կողմից ֆինանսավորվող NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում: Դրամաշնորհների տրամադրման նպատակն է ՀԵ ծրագրի թեմատիկ կլաստերների մրցույթների գիտահետազոտական նախագծերին Հայաստանի դիմորդների մասնացությունը խթանելը։
Մասնակցության պայմաններն են՝
-
լինել գիտահետազոտական ինստիտուտի, համալսարանի, ՓՄՁ-ի, ՀԿ-ի կամ Հայաստանում գրանցված և գիտահետազոտական և/կամ նորարարական գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպության աշխատակից,
-
ունենալ գիտական աստիճան և/կամ առնվազն երեք տարվա գիտահետազոտական գործունեության փորձ,
-
տիրապետել անգլերենին։
Առաջնահերթություն կտրվի՝
-
նախագծերի հավանական համակարգողներին,
-
աշխատանքային փաթեթների հավանական ղեկավարներին կամ նախագծերում ներդրում ունեցողներին,
-
նրանց, ովքեր պատրաստվում են ներկայացնել նախագծերի գաղափարներ և/կամ հանդես գալ բանավոր զեկույցներով,
-
նախկինում միջազգային համագործակցության փորձ ունեցող թեկնածուներին:
Մեկ ճամփորդության համար նախատեսվում է տրամադրել 1000 եվրոն չգերազանցող դրամաշնորհ (50% նախնական ֆինանսավորում և այլ ճանապարհորդական ծախսերի փոխհատուցում՝ փաստացի ծախսերի հիման վրա):
Փոխհատուցում ստանալու համար թեկնածուն վերադարձից հետո 10 օրվա ընթացքում պետք է ներկայացնի փոխհատուցման հայտ՝ կցված համապատասխան հիմնավորող փաստաթղթերով, ներառյալ լրացված հաշվետվության ձևը և բոլոր համապատասխան օժանդակ ֆինանսական փաստաթղթերը (տոմս, կեցության/վիզայի ծախսեր և այլն):
Պահանջվող փաստաթղթերն են՝
-
լրացված հայտադիմումի օրինակ,
-
կարճ ինքնակենսագրական (CV),
-
հրավեր/գրանցման հաստատում/միջոցառման օրակարգ։
Անհրաժեշտ է հայտերը ներկայացնել բրոքերային միջոցառումից առնվազն 25 օր առաջ՝ կազմակերպչական հարցերը ժամանակին կարգավորելու նպատակով:
Բոլոր թեկնածուները կտեղեկացվեն դիմումը բավարարելու կամ մերժելու որոշման մասին: Շահառուների ընտրությունը կիրականացվի գենդերային հավասարության սկզբունքով։
Դիմումի փաստաթղթերը պետք է ներկայացվեն info@sipac.am և tigran.arzumanyan@sipac.am էլ. հասցեներին։
Մրցույթը բաց է հրապարակման օրվանից մինչև հատկացված բյուջեի սպառումը, որի մասին կլինի լրացուցիչ հայտարարություն։
Այլ մանրամասներ՝ bit.ly/travel_grants