Կներկայացվի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը

Հարգելի՛ գործընկերներ,
Հուլիսի 9-ին՝ ժամը 16:30-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Հրաչյա Թամրազյան դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 53, գիտական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակի հանրային ներկայացումը:
Միջոցառմանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը կներկայացնի գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ բուհերի ղեկավարներ, ԳԱԱ համակարգում գործող գիտական կազմակերպությունների և այլ շահառու կառույցների ներկայացուցիչներ:
Հատակագծի շնորհանդեսին կհաջորդի հարցուպատասխան:
Հաշվի առնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի կարևորությունը և մեր երկրում առաջին անգամ իրականացվող այս բացառիկ նախագծի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ուրախ կլինենք տեսնել ձեր լուսաբանումը։