ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-հնդկական արձանագրություն գիտության ոլորտում

01.04.2016

Ապրիլի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ստորագրվեց «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջև համագործակցության մասին» արձանագրություն: Հայկական կողմից արձանագրությունն ստորագրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Գ. Հարությունյանը, իսկ հնդկական կողմից` Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջազգային համագործակցության հարցերով խորհրդական Ս. Կ. Վարշնին:

Արձանագրության նպատակն է ամրապնդել 1994 թվականի մարտի 25-ին Նյու-Դելիում կնքված ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համաձայնագրով ամրագրված կապերը: Այն նպաստելու է կողմերի միջև համագործակցության խորացմանը, խթան է հանդիսանալու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների, երկու երկրների գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական խմբերի միջև համագործակցային կապերի ամրապնդմանը:

Համաձայն արձանագրության` կխրախուսվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի իրականացումը, կհամակարգվի համատեղ գիտահետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այն է` երկրաշարժերի ու աղետների ռիսկերի կառավարում, աստղաֆիզիկա, միջուկային բժշկագիտություն, բարձր էներգիաների ֆիզիկա, դեղագիտություն:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին