Հրավիրում ենք մասնակցելու
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15-ին ժամը 15.00-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 1-ին հարկ) տեղի է ունենալու Thomson Reuters ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում ներկայացվելու են հետագա համագործակցության մանրամասները և պայմանները:
Հանդիպման ընթացքում նախատեսվում են նաև քննարկել շահագրգիռ կազմակերպությունների առաջարկությունները: Գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը խիստ ողջունելի է:
Հիշեցնենք, որ 2012 թվականին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Thomson Reuters ընկերության միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր: Երեք տարով կնքված պայմանագիրը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն էր տալիս օգտվելու Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսներից (http://webofknowledge.com):
Web of Knowledge-ի ռեսուրսների միջոցով հնարավոր է արագորեն գտնել և վերլուծել ճշգրիտ և հասարակական գիտություններին, ինչպես նաև արվեստին և հումանիտար ոլորտին առնչվող բազմապիսի տեղեկատվություն: Համակարգն ընդգրկում է մատենագիտական ամբողջական նկարագրություն աշխարհի առաջատար գիտական գրականության մեջ գոյություն ունեցող տարատեսակ հրապարակումների մասին: Այս համակարգի միջոցով կարելի է նաև որոնում իրականացնել աշխարհի հղումների առաջատար շտեմարաններում` օգտագործելով նաև մեջբերվող հղումների որոնման և վերլուծման հզոր գործիքները` բոլորը մի պլատֆորմում:
Գիտության կոմիտե