ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-բելառուսական մրցույթի արդյունքներն ամփոփվեցին

27.11.2018

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահի նոյեմբերի 26-ի N 52-Ա/Ք հրամանով  հաստատվել է կիրառական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ – ԲՀ ԳՏՊԿ - 2018» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաներ ցանկը:

Հաղթող է ճանաչվել 4 թեմա՝ 3-ը ՀՀ ԳԱԱ կազմակերպություններից, 1-ը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից:

Թեմաների ֆինանսավորումը կսկսվի դեկտեմբերի 3-ից: