ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ գիտնականները կօգտվեն ԵՄ համագործակցության ծրագրից. ԱԺ-ն ընդունել է նախագիծը

09.02.2022

ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին›› օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էր:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ծրագրի ընդհանուր բովանդակությունը և կիրառելիությունը ՀՀ-ում:

««Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ԵՄ շրջանակային ծրագիրը հանդիսանում է գիտության ոլորտները ֆինանսավորող աշխարհի խոշորագույն ծրագրերից` €95.5 միլիարդ ընդհանուր բյուջեով: Ծրագրի անդամ են ԵՄ երկրները, իսկ ասոցացված անդամի կարգավիճակով կարող են մասնակցել նաև այլ պետություններ: Ծրագրին ասոցացված անդամ երկրների կազմակերպություններն ունեն ծրագրի շրջանակում իրականացվող մրցույթներին մասնակցելու գործնականում նույն հնարավորությունները, ինչ ԵՄ անդամ պետությունների կազմակերպությունները»,- իր ելույթում նշել է Ա. Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից՝ https://escs.am/am/news/11543