ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթի արդյունքում կֆինանսավորվի նորարական և հեռանկարային ուղղություններով 20 գիտահետազոտական նախագիծ

09.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 04.09.2024 թ. թիվ 1681-Ա/2 հրամանով հաստատվել է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 20 գիտական նախագիծ գիտական և գիտատեխնիկական գործունեության հետևյալ բնագավառներով.

  • Artificial Intelligence and Data Science (Արհեստական բանականություն և տվյալագիտություն),
  • Quantum technologies (Քվանտային տեխնոլոգիաներ),
  • Robotics (Ռոբոտատեխնիկա),
  • Biotechnology and Human Enhancement (Կենսատեխնոլոգիա և մարդու լավարկում),
  • Material science (Նյութագիտություն),
  • Green deal (Կանաչ գործարք):

Թեմաների իրականացման համար 3-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերին տրամադրվում է 3 տարի ժամանակ և առավելագույնը՝ 54 մլն դրամ ֆինանսավորում:

Խումբը պետք է ունենա նաև արտերկրում համապատասխան մասնագիտությամբ աշխատող, գիտական աստիճան և առնվազն 15 h-index ունեցող արտասահմանյան գործընկեր, որը պետք է նախագծի իրականացման ընթացքում առնվազն 15 օր այցելել Հայաստան և նույնքան ժամանակ ընդունել խմբի անդամներին իր գիտական կազմակերպությունում։

Խմբի ղեկավար կարող է լինել 1953 թ. հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և հրավերով պահանջվող հրապարակումներ ունեցող անձ, իսկ խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1988 թվականի հունվարի 1-ից հետո և կարող են լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ։

Մրցույթի նպատակն է աջակցել  նպատակն է աջակցել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և նորարարական ուղղություններով մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի իրականացմանը և ժամանակակից նոր տեխնոլոգիաների մշակմանը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն շնորհավորում է բոլոր շահառուներին ու մաղթում արդյունավետ աշխատանքային ընթացք։