ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային գիտաժողով․ «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ»

09.10.2023

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ 2023թ. հոկտեմբերի 18-ին և 19-ին տեղի կունենա «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն քննելու Հայաստանի առջև ծառացած արդի սոցիալ-մշակութային մարտահրավերները, այդ թվում՝ արտագաղթի և բռնի տեղահանության, ընտանիքի ու ներընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող փոխակերպումների, լեզվական, կրոնական վարքագծի և ինքնության, մշակութային ժառանգության, սփյուռքի ու հնարավոր հայրենադարձության հետ կապված հիմնախնդիրներ:

Սույն գիտաժողովում խնդիրները ներկայացվելու են չորս բաժիններով՝ համաշխարհայնացում և միգրացիոն գործընթացներ, սփյուռքի և հայրենադարձության հիմնախնդիրներ, համաշխարհայնացում և սոցիալ-մշակութային արդի գործընթացներ, ինքնության հիմնահարցեր:

Գիտաժողովի անցկացման վայրը՝ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գրադարան, 0025, ՀՀ, ք. Երևան, Չարենցի փ. 15

Հոկտեմբերի 18, 10։30 - հոկտեմբերի 19, 17:30

Գիտաժողովի ծրագիրը և կազմակերպչական կոմիտեի կազմը

Գիտաժողովի զեկուցումների ամփոփագրերի ժողովածուն