ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Դոկտորական ցանցեր» գործողության 2024թ. մրցույթի հայտերի ընդունումը մեկնարկել է. «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագիր

09.10.2024

Տեղեկացնում ենք, որ «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի «Դոկտորական ցանցեր» գործողության 2024 թվականի մրցույթի հայտերի ընդունումը բաց է: Դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 27-ը։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության գրեթե բոլոր բնագավառներով, որի շրջանակում մինչև 36 ամիս տևողությամբ ֆինանսավորում կտրամադրվի «Doctoral Networks» և «Industrial Doctorates» ենթածրագրերի համար և մինչև 48 ամիս տևողությամբ՝ «Joint Doctorates» ենթածրագրի համար։

Մրցույթին կարող են դիմել բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր (ոչ գիտակրթական) կազմակերպությունների կոնսորցիումները։

Մրցույթին հայտադիմում ներկայացնելու պայմաններին ծանոթանալու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել մրցույթի պաշտոնական կայքէջ, ինչպես նաև դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի ազգային կոնտակտային անձ Օֆելյա Զաքարյանին (հեռ. 010 210 140 +115):