ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մամուլի ասուլիս՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

09.12.2020

Դեկտեմբերի 9-ին Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի` «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Ասուլիսի ընթացքում Ս. Հայոցյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը պատասխանել են օրենքի նախագծի վերաբերյալ լրագրողների հնչեցրած մի շարք հարցերի` պարզաբանումներ տալով վերջին օրերին մամուլում և հանրության շրջանում, մասնավորապես, ակադեմիական տիրույթում հնչեցված մի շարք մտահոգություններին:

Մանրամասները` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում: