Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը
09.12.2022

ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը:
Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը հիմնականում նպատակ ունի՝
- աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն,
- օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում,
- վերացնել պահանջների անհամաչափությունը և առկա բացերը, մտցնել հստակեցումներ,
- ապահովել սահուն անցում խորհրդային համակարգից եվրոպական համակարգին:
Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 20-ը:
Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից: