Գիտական կենտրոնները կվերազինվեն ժամանակակից սարքերով. հայտնի են մրցույթի արյդունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները:
Մրցույթի արդյունքում ձեռք կբերվի 29 սարք/սարքավորում՝ ընդհանուր մոտ 3.5 միլիարդ դրամ արժողությամբ:
Այս մրցույթի դեպքում հայտի ընդհանուր գումարը պետք է կազմեր առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը պետք է կազմեր առնվազն 5 միլիոն դրամ։
Գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է շահառու կազմակերպությանը: Համաֆինանսավորում չի նախատեսվում։