ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային գիտաժողով Երեւանում

29.09.2009

Սեպտեմբերի 28-ին կոմիտեի նախագահը մասնակցեց ԳԱԱ-ում մեկնարկած «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) 7-րդ միջազգային գիտաժողովին, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 2-ը:

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը,  ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, այլ պետական պաշտոնյաներ:

 

Գիտաժողովի նպատակն է խթանել կոմպյուտերային գիտության զարգացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի և միջազգային կենտրոնների գիտնականների միջև միջազգային համագործակցությունը: 

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են հիմնարար գիտությունների ոլորտից զեկույցներ, ինչպես նաև կիրառական նշանակություն ունեցող հատուկ աշխատանքային նստաշրջաններ՝ «Հայաստանի մասնակցությունը Սևծովյան փոխկապակցություն նախագծին», «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում - ներկա վիճակը և խնդիրները», «UNL - Համընդհանուր ցանցային լեզու», «Հայկական ազգային GRID նախաձեռնություն», «Հարավային Կովկասի տարածաշրջանի GRID ինֆրակառուցվածքները. ներկա վիճակը և հեռանկարները» թեմաներով: