ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել են փորձագիտական խորհուրդների կազմերը

02.10.2015

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի  2015 թ. հոկտեմբերի 1-ի N 854-Ա/Ք հրամանով հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների հայտերի գնահատման նպատակով ստեղծված   մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմերը: Հաստատվել են «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ», «Հասարակական գիտություններ», «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմերը: