ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նշում է հիմնադրման 50-ամյակը

29.09.2016

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսությանը:

Վ. Սահակյանը, կոմիտեի նախագահի անունից ողջունելով ներկաներին, նշել է, որ ինստիտուտն իր անցած ուղով ուրույն տեղ ունի Հայաստանի արդի գիտական համակարգում և կարևորել է ինստիտուտի կողմից իրականացվող բազմաբնույթ գիտական և հետազոտական ծրագրերը երկրի գիտական համակարգի ձևավորման գործում (ողջույնի խոսքը ամբողջությամբ` ստորև):

Ինստիտուտի 50-ամյակին նվիրված միջոցառումների շարքում սեպտեմբերի 26-ից 28-ը տեղի է ունեցել նաև «Կյանքի մասին գիտությունների զարգացման նոր միտումներ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի,  Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերության, Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) և ՀՀ ԳԱԱ հովանավորությամբ:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին