Քննարկվեցին ՄԳՏԿ ներկայացվելիք գիտատեխնիկական նախագծերը
Մարտի 15-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) հետ համագործակցությունը համակարգող ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՄԳՏԿ գործունեությունը համակարգող հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը:
Քննարկվեցին ՄԳՏԿ ներկայացվելիք գիտատեխնիկական 8 նախագծեր, որոնցից 2-ը՝ գործընկերային, 6-ը՝ կանոնավոր: Արդյունքում նախագծերից 5-ը հանձնաժողովի կողմից երաշխավորվեցին Միջազգային գիտատեխնիկական կենտրոն ներկայացնելու համար:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին