ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

12.07.2013

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտի գրավոր դիմումը՝ սոսնձված ծրարով, ներկայացնում է հետազոտական խմբի ղեկավարն անձամբ (աշխատանքային օրերին ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, Օրբելի 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի 22):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում աշխատանքային օրերին` ժամը 14:00 - 17:00, հեռ. 210 140 / 105:

 

Մրցույթի հրավերի փաթեթ

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

(ժամկետն ավարտված է)