Մանկության հիմնախնդիրը ժամանակակից հայ ընտանիքում, 21-րդ դարի մարտահրավերները. կանխման և հաղթահարման ուղիները (գիտաժողովի նյութերի ժողովածու)
Խմբագրական կոլեգիայի անդամներ`Ա. Օ. Թոփուզյան, Ջ. Հ. Գյուլամիրյան, Ի.Կ. Կարապետյան, Լ.Մ. Պողոսյան, Ս. Մ. Ասատրյան
Երևան, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Մանկավարժ, 2016, 210 էջ
«Մանկության հիմնախնդիրը ժամանակակից հայ ընտանիքում, 21-րդ դարի մարտահրավերները, կանխման և հաղթահարման ուղիները» ժողովածուն ընդգրկում է ՀՊՄՀ-ում նույն թեմայով անցկացված գիտաժողովի նյութերը, որտեղ ներկայացված հոդվածները վերաբերում են ժամանակակից մանկավարժության կարևորագույն հիմնախնդիրներից մեկին՝ ընտանիք-դպրոց, ծնող-ուսուցիչ համագործակցությանը, ընտանեկան և դպրոցական դաստիարակության ինտեգրմանը, երեխայի համար դաստիարակչական միասնական տարածքի ձևավորմանը: ժողովածուում տպագրված են նաև ՀՊՄՀ-ի մանկության հիմնախնդիրների ուսումնասիրման լաբորատորիայի մշակած նյութերը, մասնավորապես. ընտանիքում ապահով մանկության բնութագրիչները, ընտանիք-դպրոց համագործակցության մոդելը, տարրական դպրոցի ծնողական համալսարանի ծրագիրը, ընտանեկան դաստիարակության և դպրոց-ընտանիք կապի ամրապնդման ուղղությամբ ուսուցիչներին ներկայացվող մանկավարժական պահանջները:
ժողովածուի մեջ ամփոփված նյութերը կարող են օգտակար լինել կրթության բնագավառի ղեկավարներին, կառավարիչներին, դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին, ծնող խորհրդի անդամներին և ընդհանրապես տարրական դպրոցների աշակերտների ծնողներին, մանկավարժներին, հոգեբաններին և մանկաբույժներին, մանկավարժական բուհերի դասախոսներին, ուսանողներին, մագիստրոսներին, հայցորդներին և ասպիրանտներին: