Հայտարարություն
12.03.2012
2012 թ. ապրիլի 27-29-ը Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ» խորագրով համահայկական III կրթական գիտաժողովը:
Գիտաժողովին կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, քոլեջների դասատուներ, մագիստրոսներ, ասպիրանտներ եւ կրթության ոլորտի մասնագետներ: