Ի գիտություն
Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (CERN) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (JINR) Իսրայելի ինստիտուտների հետ համատեղ կազմակերպում են Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոց (ESHEP 2020), որը կանցկացվի 2020 թ. հունիսի 17-30-ը, Իսրայելում:
Դպրոցի աշխատանքներին որպես ունկնդիր մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև հայաստանյան բուհերից և կազմակերպություններից մինչև 30 տարեկան մասնագետներ, որոնք տիրապետում են անգլերենին և նախկինում չեն մասնակցել այդ դպրոցներին: Մասնակցության հայտին պետք է կցվի գիտական ղեկավարի գրությունը և ընթացիկ գիտական գործունեության համառոտ նկարագրությունը (անգլերեն, մոտ 100 բառ):
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել մինչև փետրվարի 14-ը՝ physics.school@cern.ch, ինչպես նաև՝ պատճենը՝ phs@jinr.ru էլեկտրոնային հասցեներով:
Մասնակիցների վերջնական ընտրությունը կկատարվի մրցութային հիմունքներով, 2020 թ. մարտի սկզբին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ESHEP 2020 դպրոցի կայք՝ https://indico.cern.ch/event/856903/ հղումով: