ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթ՝ Ուկրաինայից տեղահանված գիտնականներին աջակցելու նպատակով

05.10.2022

MSCA4Ukraine սխեման, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողությունների շրջանակներում, հրապարակել է մրցույթ՝ Ուկրաինայից տեղահանված գիտնականներին աջակցելու նպատակով:

25 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով MSCA4Ukraine մրցույթի շրջանակներում կտրամադրվեն կրթաթոշակներ դոկտորական թեկնածուների և հետդոկտորական գիտնականների համար:

Հետաքրքրված հյուրընկալող կազմակերպություններն ու գիտնականները կարող են արդեն սկսել իրենց դիմումների պատրաստումը՝ այցելելով մրցույթի կայքը (MSCA4Ukraine), որտեղ հասանելի են գործընկերների որոնման ծառայությունները, մրցույթի մանրամասները՝ ներառյալ իրավունակության չափանիշները, դիմումի պահանջները, դիմորդների ուղեցույցը, ինչպես նաև ընդհանուր դրույթները և պայմանները:

2022թ․ հոկտեմբերի 6-ին կազմակերպվելու է տեղեկատվական օր հնարավոր հյուրընկալող կազմակերպությունների համար: Հետաքրքրված գիտանականները պետք է նախապատրաստեն նախագծի առաջարկը իրենց պոտենցիալ հյուրընկալող կազմակերպության հետ, որը կներկայացնի հայտը գիտնականի անունից առցանց պորտալի միջոցով: Հայտերը կվերանայվեն շարունակական հիմունքներով մինչև հասանելի միջոցների սպառումը:

Սա լավ հնարավորություն է հայկական կազմակերպությունների համար հյուրընկալելու Ուկրաինայից ժամանած գիտնականների և դառնալու ծրագրի շահառու:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ կայքերում՝

MSCA: https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/news/new-call-announced-to-support-displaced-researchers-from-ukraine

MSCA4Ukraine: http://www.sareurope.eu/msca4ukraine