ՅՈՒՆԵՍԿՕ-ն կներկայացնի հերթական գիտական զեկույցը

Ս.թ. հունիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-20:00-ին (ըստ CEST-ի՝ ժամը 4:00-6:00 PM) տեղի կունենա ,,Тhe Race Against Time for Smarter Development'' խորագրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական զեկույցի առցանց շնորհանդեսը: Այս զեկույցը 7-րդն է 1993 թ. մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական զեկույցների շարքում, որի նպատակն է մշտադիտարկել աշխարհում գիտության, տեխնիկայի և նորարարության ոլորտներին աջակցող համակարգերի զարգացումները:
Շնորհանդեսի վերաբերյալ մանրամասների և մասնակցության համար գրանցվելու նպատակով կարող եք այցելել https://en.unesco.org/unescosciencereport կայքէջ: