Ի գիտություն Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի հայտատուների

2020 թ.դեկտեմբերի 25-ին հայտարարված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքների ամփոփումը, նախօրոք հայտարարված հուլիս ամսվա փոխարեն, տեղի կունենա սեպտեմբերին:
Հետաձգումը պայմանավորված է ս.թ. ապրիլի 27-ին հայտարարված Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթով, որը նախօրոք պլանավորված չէր (կազմակերպվել է ապրիլի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ կոմիտեին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակներում): Թեմատիկ ֆինանսավորման մրցույթին արդեն դիմած անձինք հնարավորություն ունեն դիմելու նաև Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթին: Վերջինիս արդյունքում ֆինանսավորման երաշխավորվելու դեպքում նրանք չեն ընդգրկվի Թեմատիկ ֆինանսավորման մրցույթի հայտերի գնահատականների վերջնական վարկանիշային ցանկում: Այսպիսով՝ Թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքների ամփոփումը հնարավոր կլինի Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքների ամփոփումից հետո՝ սեպտեմբերին: