ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Հորիզոն Եվրոպա». նոր բրոքերային միջոցառումներ և վեբինարներ

10.09.2024

ԳՆԳԱԿ հիմնադրամի կայքում հրապարակվել են «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում 2024թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված նոր բրոքերային միջոցառումներ՝

  1. Եվրոպական ջրային տեխնոլոգիաների շաբաթ 2024 – սեպտեմբերի 23-26 – Լեուվարդեն, Նիդերլանդներ
  2. Եվրոպական արդյունաբերական համաժողով 2024 – սեպտեմբերի 24-25 – Բրյուսել, Բելգիա
  3. SlovakiaTech 2024 համաժողովի շրջանակներում անհատական հանդիպումներ - սեպտեմբերի 24-25 - Կոշիցե, Սլովակիա
  4. «Նորարարական գնումներ» թեմատիկայով բրոքերային միջոցառում՝ ՀԵ «Խելացի քաղաքներ» առաքելության և Կլաստեր 5-ի շրջանակներում - հոկտեմբերի 10-11 – Բարսելոնա, Իսպանիա
  5. Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024 - հոկտեմբերի 23-24 - Վարշավա, Լեհաստան
  6. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բրոքերային միջոցառում՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաներին - հոկտեմբերի 30-31 - Ռիգա, Լատվիա

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար կարող եք անցնել միջոցառումների անվանումների ակտիվ հղումներով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Միջոցառումներին գրանցված հայաստանյան մասնակիցները կարող են դիմել ԳՆԳԱԿ հիմնադրամ՝ ճանապարհորդական դրամաշնորհ ստանալու համար. NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհ:

 

Բացի այդ, հայտարարվել է նաև ԵԽ-ի կողմից կազմակերպվող 4 վեբինարների անցկացման մասին, որոնցից 3-ը տեղի կունենան 2024 Horizon Implementations Days միջոցառման շրջանակում.

  • Թեմա՝ Հնարավորությունների որոնում և նախագծի առաջարկի ներկայացում «Հորիզոն Եվրոպա» ծրագրում («Horizon Implementation Day: Finding opportunities and submitting a proposal in Horizon Europe»)

Ամսաթիվ՝ 2024թ. սեպտեմբերի 26, ժ. 09:30-12:30 (Կենտրոնական եվրոպական ժամանակ)

Միջոցառման կայքէջ՝ Horizon Implementation Day: Finding opportunities and submitting a proposal in Horizon Europe (26 September 2024) (europa.eu) (հեռավար, առանց նախնական գրանցման)

  

  • Թեմա՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի դրամաշնորհի համաձայնագրի նախապատրաստում («Horizon Implementation Day: Grant Agreement Preparation in Horizon Europe»)

Ամսաթիվ՝ 2024թ. հոկտեմբերի 16, ժ. 09:30-12:45 (Կենտրոնական եվրոպական ժամանակ)

Միջոցառման կայքէջ՝ Horizon Implementation Day: Grant Agreement Preparation in Horizon Europe (16 October 2024) (europa.eu) (հեռավար, առանց նախնական գրանցման)

  

  • Թեմա՝ Միանվագ ֆինանսավորում Հորիզոն Եվրոպայում. ինչպե՞ս է այն աշխատում և ինչպե՞ս գրել նախագծի առաջարկ («Lump Sum Funding in Horizon Europe: How does it work? How to write a proposal?»)

Ամսաթիվ՝ 2024թ. հոկտեմբերի 17, ժ. 10:00-12:00 (Կենտրոնական եվրոպական ժամանակ)

Միջոցառման կայքէջ՝ Lump Sum Funding in Horizon Europe: How does it work? How to write a proposal? (17 October 2024) (europa.eu) (հեռավար, առանց նախնական գրանցման)

  

  • Թեմա՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի դրամաշնորհների կառավարում («Horizon Implementation Day: Grant Management in Horizon Europe»)

Ամսաթիվ՝ 2024թ. նոյեմբերի 5, ժ. 09:30-13:00 (Կենտրոնական եվրոպական ժամանակ)

Միջոցառման կայքէջ՝ Horizon Implementation Day: Grant Management in Horizon Europe (05 November 2024) (europa.eu) (հեռավար, առանց նախնական գրանցման)

 

Այս վեբինարները նախատեսված են մրցույթների/դրամաշնորհների համակարգողների, մասնակիցների և այլ շահագրգիռ կողմերի համար: