Ի գիտություն
2019 թ. դեկտեմբերի 5-6-ը Վարշավայի համալսարանի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը կազմակերպում է «Կովկասը 1991-ից հետո» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրվում են մասնակցելու Հյուսիսային և Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետներ և երիտասարդ հետազոտողներ:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը համապատասխան հայտեր (հոդվածի վերնագիր, մեկ էջ սեղմագիր, հեղինակի կարճ կենսագրություն) ներկայացնել programy.studium@uw.edu.pl էլեկտրոնային հասցեով:
Գիտաժողովի թեմաների և մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքից՝ https://english.studium.uw.edu.pl/the-caucasus-after-1991-call-for-papers/: