ՅՈւՆԵՍԿՕ-ի մրցանակ՝ մանրէաբանության ոլորտում
Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի` մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։
Մրցանակին կարող են հավակնել մանրէաբանության ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անհատները, հաստատությունները և հասարակական կազմակերպությունները։ Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.unesco.org/en/prizes/carlos-j-finlay/nomination:
Թեկնածուներն իրենց հայտերը մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ international@escs.am էլ. հասցեին:
Ներկայացված հայտերից ընտրությունը կիրականացվի ՀՀ-ում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության կողմից` ԿԳՄՍՆ հետ խորհրդակցաբար։ Մրցանակին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի: