Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է
Սիրելի' գիտնականներ և գիտաշխատողներ,
2001 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը հայտարարել է Գիտության համաշխարհային օր` հանուն խաղաղության և զարգացման (World Science Day for Peace and Development):
Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու ձեր աշխատանքի կարևորությունը: Ավելորդ է կրկնել, որ սահմանափակ բնական ռեսուրսներով և բարդ աշխարհաքաղաքական դիրքով երկրի համար գիտության և տեխնոլոգիաների զարգացումն այլընտրանք չունի, իսկ հետպատերազմական բարդ իրավիճակում հայտնված երկրում կառավարության կողմից ոլորտի ֆինանսավորման էական ավելացումը մեզ պարտավորեցնում է անմնացորդ և առավելագույնս արդյունավետ օգտագործել մեր գիտական ներուժը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:
Անսպառ եռանդ ու ստեղծագործական հաջողություններ ենք մաղթում ձեզ, թող ձեր ամենահամարձակ գաղափարներն իրականություն դառնան և իսկապես ծառայեն մեր երկրի խաղաղությանն ու զարգացմանը:
ՀՀ գիտության կոմիտե