ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS - Հայաստան պորտալի շնորհանդես-միջոցառում

10.11.2021

Ս.թ. նոյեմբերի 24-ին Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) և ՀՀ ԳԱԱ-ն՝ ՀՀ գիտության կոմիտեի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ, կազմակերպում են  Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS - Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառումը, որը տեղի կունենա Մատենադարանի գիտաժողովների դահլիճում:

 

Նոյեմբերի 12-ին ստորագրվելու է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանի կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի գրեթե բոլոր մրցույթներին, ինչպես նաև հանդես գալ որպես նախագծերի համակարգողներ: Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը և մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև EURAXESS Հայաստանի պորտալը: Միջոցառմանը հնարավոր է մասնակցել նաև առցանց՝ Zoom հարթակի միջոցով:

 

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով ՝ https://bit.ly/3c4mTxz :

 

Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 17-ը:

 

Միջոցառման նախնական օրակարգը