ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

EURAXESS կենտրոնների ազդեցության մեծացմանն ուղղված ERA TALENT մրցույթը մեկնարկել է

10.11.2023

Մեկնարկել է EURAXESS կենտրոնների ազդեցության մեծացմանն ուղղված ERA TALENT մրցույթը, որն առաջարկում է նպատակային ֆինանսական աջակցություն EURAXESS նախագծի անդամներին, որոնք անմիջականորեն ներգրավված չեն ERA TALENT նախագծում:

Մրցույթի գլխավոր նպատակն է ֆինանսական աջակցություն տրամադրել շահառուներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց միանալու նախագծի թեմատիկ վիրտուալ կենտրոններից մեկին, որին աջակցում է ERA Talent Platform նախագիծը: Մրցույթի շրջանակներում կֆինանսավորվեն մինչև 25 փոքրամասշտաբ նախագծեր՝ ամբողջ EURAXESS ցանցում լայնածավալ ազդեցություն ապահովելու և բոլոր հինգ կենտրոնների զարգացման համար:

Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կայք։