Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ակադեմիական քաղաքի ձևավորման ծրագրին:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս ուղղություններով մեծ ծավալի բովանդակային և ենթակառուցվածքային աշխատանք պետք է իրականացվի, որտեղ միջազգային գործընկերների աջակցությունը նշանակալի դերակատարություն կունենա: