Կազմակերպության ընտրության մրցույթ
![](thumbs/460x/images/2022-02/c37869ea9238870f7dd142a2dc5ac7a4.jpg)
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն հայտարարում է կազմակերպության ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ընտրել կազմակերպություն, որը մրցութային հիմունքներով երիտասարդ շահառուներին կարող է տրամադրել ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.
- Երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրեր,
- գիտական միջոցառումների կազմակերպում,
- գիտական դրամաշնորհների տրամադրում,
- գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,
- օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,
- գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:
Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի մարտի 2-ը: