Շնորհավորում ենք գիտական գործունեությամբ զբաղվող կանանց և աղջիկներին՝ մասնագիտական տոնի առթիվ

Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է (International Day of Women and Girls in Science): Տոնը նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության որոշմամբ, 2016 թվականից, նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման, ինչպես նաև մանկահասակ աղջիկների կրթության իրավունքի հարցերի վրա: Տոնի ստեղծման նախապատմությանը կարելի է ծանոթանալ https://www.un.org/.../obs.../women-and-girls-in-science-day հղումով:
ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող բոլոր կանանց և աղջիկներին մասնագիտական տոնի առթիվ և բոլորին մաղթում անձնական ու աշխատանքային հաջողություններ և նորանոր գիտական բացահայտումներ: