ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ամառային դպրոց Բուխարեստում

11.04.2025

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար:

Անհրաժեշտ պահանջներն են՝

     1. լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ,

     2. տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ):

Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և ուսանողական հանրակացարանում կեցությունը:

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերն անհրաժեշտ է ներբեռնել հետևյալ հարթակում: Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող տեղեկատվական թերթիկից: