ՀՀ կառավարության նիստում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին գումար հատկացնելու մասին» որոշման նախագիծը:
Որոշմամբ նախատեսվում է 448 մլն դրամ հատկացնել Գիտության կոմիտեին՝ սարքերի և սարքավորումների ձեռքբերման և Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծման համար։