Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
12.07.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ իրավաբանական վարչություն, հեռ.՝ 010 599 662: