Ինչպես է պետք ներկայացնել COST գործողությունների հաղթող առաջարկ

COST գործողությունների հաղթող առաջարկ ներկայացնելու և նորարարական գաղափարները իրականություն դարձնելու համար COST ասոցիացիան տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես տարբերվող ու աչքի ընկնող առաջարկ անել, ինչպես ձևավորել հաղթող խումբ, ինչի վրա կենտրոնանալ առաջարկը ներկայացնելիս։
COST գործողությունները միջառարկայական գիտահետազոտական ցանցեր են, որոնք միավորում են հետազոտողներին և նորարարներին՝ 4 տարվա ընթացքում իրենց նախընտրած թեման ուսումնասիրելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 10-ին Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST ասոցիացիա) բարձրագույն խորհուրդը Հայաստանին շնորհել է COST ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ հայաստանյան գիտնականները և նորարարները կարող են լինել COST գործողության հիմնական նախաձեռնող և համակարգող, ի հավելումն արդեն իսկ սկսված COST գործողություններին անդամակցելուն, ինչպես որ նախկինում էր: