Կֆինանսավորվի 26 հետազոտություն հասարակական ու հումանիտար գիտությունների և հայագիտության բնագավառում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։
Մրցույթի ամփոփման արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 26 նախագիծ։
2-4 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբերը 3 տարվա ընթացքում կմշակեն և կիրականացնեն ներկայացված նախագծերը։
Նշենք, որ մրցույթն առաջին անգամ հայտարարվել էր 2020 թվականին։ Առաջին մրցույթի արդյունքում ֆինանսավորման էր երաշխավորվել 17 թեմա: