Տեղեկատվական հանդիպում՝ հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի վերաբերյալ
Օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին ՀՀ գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ) տեղի կունենա «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը նախատեսված է փորձառու հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց նորարար հետազոտական գաղափարները՝ ստեղծելով հետազոտական խմբեր Հայաստանի գիտական ինստիտուտներում:
Ծրագիրը բաց է գիտության տարբեր ճյուղերում գիտական ցանկացած գործունեություն ծավալած, տարբեր ազգության կամ տարիքի թեկնածուների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն աշխատել կամ չեն ապրել Հայաստանում: